Հայ ազգային կոնգրեսի կողմից նախագահի թեկնածու կառաջադրվի Լևոն Զուրաբյա՞նը

Առաջիկա նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի թեկնածուն կլինի ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Այս մասին տեղեկացնում է 1in.am լրատվական կայքը` հղում անելով իր աղբյուրներին:
«Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերից կախված կլինի այս տեղեկության հանրայնացումը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահի թեկնածության առաջադրման դեպքում ՀԱԿ-ը կամ ընդհանրապես հանդես չի գա սեփական թեկնածուով՝ աջակցելով Ծառուկյանին, կամ ՀԱԿ թեկնածուն երկրորդ փուլում կաջակցի Ծառուկյանին»,-նշում է աղբյուրը:

© Medialab.am