Կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը

Այսօր կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը:

Այստեղ խախտել են ՀՀ պարետի՝ խնջույքների կազմակերպման արգելքին վերաբերող նորմը:

Կազմակերպության աշխատանքը կասեցվել է 72 ժամով: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։