Լիտվայի կառավարությունը որոշել է կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան․ Դեսպան

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացնում է․

Լիտվայի կառավարությունը հենց նոր կառավարության նիստում կայացրեց կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ (ըստ ՀՀ կարիքների) Հայաստան առաքելու խիստ կարևոր և ժամանակին որոշում։ Մանրամասներն ավելի ուշ։

Շնորհակալ ենք մեր լիտվացի բարեկամներին, Լիտվայի կառավարությանը։

Tigran Mkrtchyan-ի լուսանկարը: