Հիվանդանոցի առջև դրված այսքան խնդիրների ժամանակ անընդունելի ենք համարում որոշ շրջանակների կողմից ստեղծվող ինտրիգները․ «Նորք» ԻԿՀ

Հեղինակ MediaLab

ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ քիչ առաջ լայն տարածում գտած դեպքի վերաբերյալ։

‼️Ի գիտություն.

✅ Արմեդ ծրագիրը, որի միջոցով է փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները սինխրոնիզացված է Google Map համակարգի հետ և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։

‼️Որպես հասցե Արցախի Հանրապետությունը, Google map քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը ցավոք սրտի Արցախը պաշտոնապես ընդգրկել է Ադրբեջանի կազմի մեջ և այդ տրամաբանությամբ, ավտոմատ հասցեն նշվել է նման կերպ։

‼️Ուղեգրումը չի կատարվել «Նորք» ԻԿՀ-ի կողմից, այն կատարվել է այլ տարածքում Արմեդ համակարգով աշխատող օպերատորների կողմից, որոնք կցված ենք «Նորք» ԻԿՀ-ին։

✅Հիվանդանոցի առջև դրված այսքան խնդիրների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ, անընդունելի ենք համարում որոշ շրջանակների կողմից ստեղծվող ինտրիգները և մանիպուլյացված ինֆորմացիայի տարածումը։

#Առողջ եղեք‼️»