COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվը 2 միլիոնից ավելի է. Թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 487 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 419 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 800 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 066 հազար 860 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 115 հազար 157 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 775 հազար 581-ի, մահերինը՝ 39 հազար 803-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 502 հազար 436 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 532-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 290 հազար 143 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 128: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 360 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 287 հազար 679, մահերինը՝ 8 հազար 115 : Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 763, մահերինը՝ 34 հազար 114: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  208 հազար 823 ընդհանուր, 5 հազար 903  մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  հասնում է 187 հազարի, մահերի թիվը կազմում է  8 հազար 845: 

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 180 հազար 156 է: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է  8 հազար 584 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 173 հազար 036 է, մահերինը՝ 4 հազար 746: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 11-ով՝ դառնալով 83 հազար 057, որից ապաքինվել է 78 հազար 361-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 831-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 112 հազար 288 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 75 հազար 071, մահերինը՝ 69: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 40 հազար 986 է, մահացածներինը՝ 286: Եգիպտոսում առկա է 38 հազար 284 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1342 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 34 հազար 432-ի, մահացածներինը՝ 279 -ի: Իրաքում գրանցվել 15 հազար 414 վարակվածության, 426՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1402 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 31: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 152-ի: Մահացել է 6 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: