Նոյեմբերի 17-ին կանցկացվի աշնանային ծառատունկ

Նոյեմբերի 17-ին կանցկացվի աշնանային ծառատունկ
Նոյեմբերի 17-ին կանցկացվի աշնանային ծառատունկ

Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլև բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտն ու ձևավորումը: Առաջարկվել է էտման աշխատանքներ կազմակերպել նաև մայրաքաղաքի ճանապարհային երթևեկության այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են լուսացույցների բնականոն աշխատանքին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն