Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ

Բնակչության համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը կմնա անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար, իսկ սոցիալապես անապահով սպառողների համար՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։