Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հունիսի 20-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի առնչությամբ հայկական կողմի ներկայացրած պայմանագրային փոփոխությունների մասին առաջարկությունը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի շահագրգիռ տնտեսվարող ընկերությունների և փորձագետների կողմից տեխնիկատնտեսական և իրավական հարցերում համաձայնեցումներից և դիրքորոշումների հստակեցումից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների ղեկավարությունների մակարդակով կազմակերպել հեռավար բանակցությունների անցկացում՝ վերջնական լուծումներ ձեռք բերելու նպատակով: