Գազելաջիփախառն ընտրություններ` ցնդող թանաքով, չափ տվողներով, ու աղաչանք-պաղատանքով (ֆոտոշարք)

Գազելաջիփախառն ընտրություններ` ցնդող թանաքով, չափ տվողներով, ու աղաչանք-պաղատանքով (ֆոտոշարք)
Գազելաջիփախառն ընտրություններ` ցնդող թանաքով, չափ տվողներով, ու աղաչանք-պաղատանքով (ֆոտոշարք)

Այսօր թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրու մի քանի թաղամասեր ու Ախուրյանի շրջանի բոլոր գյուղերը, տեղի ունեցան ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղի համար պայքարում են երկու թեկնածուներ` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Վերջինիս շտաբը վաղ առավոտյան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ահազանգել այն մասին, որ թվով 12 ընտրատեղամասերում դրոշմակնիքի թանաքը, անձնագրի մեջ դեռ չխփած, ցնդում է, ու ստիպված են եղել կիրառել համապատասխան միջոցներ:

Ընդհանուր առմամբ թե Գյումրիում, թե Ախուրյանում ժամը 15.00-ի դրությամբ ընտրողները չէին փայլում իրենց ակտիվ մասնակցությամբ:Սակայն մերթընդմերթ ընտրողների հոսք էր հայտնվում ընտրատեղամասերի դիմաց, որոնց ուղեկցում էին գազելները կամ ջիփերը, որոնք անընդհատ նոր մարդիկ էին ապահովում: Այդպիսի մի փաստի ականատես եղանք թիվ 10 դպրոցում, որտեղ ի դեպ գտնվում է նաև թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Երկար ժամանակ ընտրատեղամասը դատարկ էր, հանձնաժողովականները կարելի է ասել պարապ նստած էին, սակայն այն միանգամից լցվեց գազելի հայտնվելուն պես (տես լուսանկարում): Վարորդը , լուռ ու մունջ սպասեց, մինչև որ իր ընտրող –ուղեւորները ընտրատեղամասում խոստացած «պտիչկան» դրեցին: Կարդալ ավելին