Ոսկեվազ համայնքում սուբվենցիոն ծրագրով գազատար խողովակ է կառուցվում, ինչի արդյունքում 105 ընտանիք գազ կունենա

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում մեկնարկել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող գազատարի շինարարական աշխատանքները, տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից։

2.3 կմ երկարությամբ գազատարի կառուցմամբ համայնքի շուրջ 105 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 15մլն դրամ է, որի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանի հետ համատեղ:

https://www.facebook.com/aragatsotnimarzpetaran/posts/747269826014397