Երեկ Սահմանադրական դատարան հանձնվեց դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 1 ԸԸՀ-ի 07.12.12 որոշումը չեղյալ ճանաչելու մասին Ժառանգություն կուսակցության պատգամավոր թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանի դիմումը:
Ս. Սաֆարյանը Aravot.am-ին փոխանցեց դիմումի ամբողջական տեքստը: Ներկայացնենք 25 էջանոց փաստաթղթի առավել ուշագրավ մանրամասները: Դիմումում ներկայացվել և հիմնավորվել է ընտրությունների կազմակերպման, նախընտրական քարոզչության ժամանակահատվածներում և քվեարկության օրը տեղ գտած համակարգային ու համատարած բնույթի այն օրինախախտումները, որոնք խաթարել են սահմանադրորեն երաշխավորված (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2) ազատ ընտրությունների և այլ սկզբունքներ: Կարդալ ավելին