Արմեն Խաչատրյանը նշանակվել է վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Արմեն Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին:

Նախքան այս նշանակումը, Արմեն Խաչատրյանը նույն վարչության պետի պաշտոնակատարն էր։