Խորհրդարանը հաստատեց 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաստաթուղթը հաստատվեց 74 «կողմ» և 9 «դեմ» ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեմ են քվեարկելու 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին ներկա չէ: