ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հրապարակել է Կենտրոն վարչական շրջանում մինչև 1975 թվականը կառուցված շենքերիի բնակարանների գործող և նոր կադաստրային արժեքներն ու գույքահարկի չափերը։
«Կարծում եմ՝ այս տեղեկատվությունը կհետաքրքրի հատկապես բնիկ երևանցիներին։ Քանի որ նրանք ասում են, որ մի քանի սերունդ ապրում են այդ բնակարաններում։ Հասկանալի է, որ խոսքը մի քանի տասնյակ տարվա շենքերի մասին է, որոնց ամորտիզացիայի գործակիցը բարձր է։
Հաջորդիվ կներկայացնեմ այլ վարչական շրջաններից օրինակներ՝ ինչպես նորակառույցների, այնպես էլ հին շենքերի մասով»,- գրել է Թունյանը։