Սամվել Ալեքսանյանը տեղի՞ է տալիս

Սամվել Ալեքսանյանը տեղի՞ է տալիս
Սամվել Ալեքսանյանը տեղի՞ է տալիս

Ինչպես հայտնում է Civilnet-ը, հղում անելով Մեդիամաքսին, ֆրանսիական Carrefour առևտրային ցանցը մտադիր է հայկական շուկա դուրս գալ առաջիկա 12 ամիսների ընթացքում: Ընկերության մամուլի ծառայությունը Մեդիամաքսին հայտնել է, որ Carrefour ապրանքանշանի զարգացման իր հայեցակարգի համաձայն` Majid Al Futtaim խումբը շարունակում է վերլուծել հայկական շուկան: Majid Al Futtaim խումբը զարգացնում է Carrefour ապրանքանշանը Մերձավոր Արևելքի երկրներում:

Ֆրանսիական հայտնի ապրանքանիշը, որ աշխարհում տարածված հիպերմարկետների հզոր ցանց է, Հայաստան պետք է գար դեռեւս նոյեմբերին, սակայն մինչեւ այժմ Դալմա գարդեն մոլ նորաբաց առեւտրի սրահում փակցված են Carrefour-ի պաստառները, սակայն հիպերմարկետը դեռ չկա:

Հայկական ժամանակ օրաթերթը տեղեկություն էր տարածել, որ Carrefour-ի դեմ լուրջ արգելքներ են փորձում հարուցել ներկրող եւ մանրածախ առեւտրով զբաղվող օլիգարխները, քանի որ ֆրանսիական ապրանքանիշի մուտքը նրանց համար մրցակցություն կստեղծի թե ներկրումների, թե մանրածախ առեւտրի ոլորտում, որտեղ ունեն հաստատուն քվոտաներ եւ մենաշնորհներ: Կարդալ ավելին