Ժողովրդավարական, եւ բռնապետի քվեարկություն

Ժողովրդավարական, եւ բռնապետի քվեարկություն
Ժողովրդավարական, եւ բռնապետի քվեարկություն

Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր կազմակերպել էին «Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիտարկումները 2013 թ. ՀՀ նախագահական ընտրություններին առնչվող գործընթացների» վերաբերյալ հանրային լսումներ։
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի իր խոսքում նշել է, որ վերջին հինգ տարիները երկու՝ 2007-08 թթ. ընտրություններից հետո աչքի ընկան քաղաքական ճգնաժամով, որին էլ հետևեց տնտեսական ճգնաժամը: Նա օրինակ բերեց մի վերլուծաբանի դիտարկումը. երեք ամիս առաջ տեղի էին ունենում ԱՄՆ նախագահական ընտրությունները, զուգահեռ ընթանում էին Չինաստանի նախագահի ընտրությունները:

Ամերիկյան ընտրություններում վերլուծաբանը նշում էր, որ այդ պահին չգիտենք ով է հաղթելու, բայց ով էլ հաղթի՝ գիտենք ինչ է լինելու երկրի հետ, քանի որ բոլորը գիտեն թեկնածուների առաջարկած ծրագրերը, մինչդեռ Չինաստանում գիտենք ով է հաղթելու, բայց չգիտենք ուր կգնա երկիրը, ինչ կլինի երկրի ապագայի հետ: Արդյոք Հայաստանն ունի՞ ինչպես և ուր է գնալու այս ընտրություններից հետո հարցի պատասխանը: Նա նաև նշել է, որ դրական է նախընտրական շրջանում մամուլի՝ ավելի հավասակշռված լուսաբանումը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նախընտրական իրավիճակը գնահատելուց առաջ ասել է, որ տարբեր երկրներում երեք տիպի ընտրություններ կան, մեկը՝ ժողովրդավարական ընտրություններն են, որտեղ իշխանություններն անընդհատ փոխվում են ընտրությունների միջոցով, մյուսը բռնապետի քվերակություններ են, որոնք համարվում են ընտրություններ: Կարդալ ավելին