Նոր Նորքի զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել են խախտումների և թերությունների նվազում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել են խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով, չեն արձանագրվել նաև մարդկային կուտակումներ։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։