ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերի որոշ քաղաքներում․ հայտնաբերվել է 77 ոչ սթափ վարորդ․ Տեսանյութ

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Իջևան, Դիլիջան, Հրազդան, Աբովյան, Արմավիր և Արտաշատ քաղաքներում։

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 106 մեքենա, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենան վարած 77 անձ, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող` 35, առանց համարանիշերի՝ 1, թաղանթապատված դիմակիով՝ 8 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներն ամենօրյա են։