«Արմավիր» ՔԿՀ-ում որպես հանձնուք բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 3147 դեղահաբ և այլ արգելված իրեր

Հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել նախկին դատապարտյալ Ա. Ս.-ի կողմից դատապարտյալ Ա. Կ-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Սառնարանի ստորին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են առանց գործարանային փաթեթավորման և մակնշման համապատասխանաբար 2988 և 159 հատ տարբեր տեսակի ու չափսերի, անհայտ ծագման սպիտակ դեղահաբերով լի 2 փաթեթ, ինչպես նաև 6 բջջային հեռախոս, 3 լիցքավորման սարք,  ականջակալ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Այդ մասին տեղեկացնում են ԱՆ ՔԿԾ լրատվական բաժնից։