Նորագյուղի 9/27 եւ 9/28 ընտրատեղամասերը տեղակայված են նույն դպրոցի շենքում: Մի խումբ լրագրողներով թիվ 9/28 ընտրատեղամասից դուրս գալուց հետո ականատես եղանք, թե ինչպես է մի «Գազել» մոտենում ընտրատեղամասին ու 7-8 կանայք իջնում, մտնում են ընտրատեղամաս:
Նրանց հետեւից մտնելով տեղամաս, փորձում էինք արձանագրել, թե ովքեր են այդ կանայք ու արդյո՞ք քվեարկում էին իրենց անվան դիմաց: Սակայն հանձնաժողովի քարտուղարը վրա պրծավ ու հորդորեց նախ բարեհաճել գրանցվել, հետո լուսանկարել ընտրատեղամասը: Մինչ մենք ցույց տվեցինք «Առավոտի» փաստաթուղթն ու հորդորեցինք գրանցել, հանձնաժողովի նախագահը մոտեցավ, արգելեց լուսանկարել: Ավելին՝ տեղամասում իսկական շոու սարքեցին, նետելով, որ հիմա մի արձանագրություն են կազմելու «Առավոտի» լրագրողի դեմ ու գրեն, որ ես ընտրացուցակներն եմ լուսանկարում, ինչի իրավունքը չունեմ: Այդ ընթացքում «Գազելի» կանայք արագ ստանում էին քվեաթերթիկն ու մտնում քվեախուց: Մեր բազմաթիվ խնդրանք հորդորներին, որ արագ գրանցեք մեզ ու թույլ տվեք աշխատել, որ «Գազելով» մարդկանց են բերման ենթարկել՝ հանձնաժողովի քարտուղարը, նախագահը՝ խոչընդոտելու համար մեր աշխատանքը, կանչեցին ոստիկանների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/18/202862/