«Կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է». նախարարն ու դեսպանը հանդիպել են

«Կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է». նախարարն ու դեսպանը հանդիպել են
«Կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է». նախարարն ու դեսպանը հանդիպել են

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
Հանդիպման առիթը Մեծ Բրիտանիայի հասարակական կազմակերպությունների գործունեության մասին օրենսդրության փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացնելն էր:

Դեսպան Չարլզ Լոնսդեյլը նախարար Թովմասյանին իրազեկել է որ նշված փոփոխությունը վերաբերում է ինչպես իրենց երկրից դուրս գործող բրիտանական, այնպես էլ Մեծ Բրիտանիայում գործունեություն ծավալած տարբեր երկրների կազմակերպություններին:

Հանդիպման առիթն օգտագործելով՝ Մեծ Բրիտանիայի դեսպանը հետաքրքրվել է նաև, թե գործնական ինչ քայլեր են կատարվում Հայաստանում հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Նախարար Հրայր Թովմասյանը, ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության, ներկայացրել է, որ ներկա փուլում վերանայվում է օրենսդրությունը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից, օրենքները բեռնաթափելու և պարզեցնելու սկզբունքով:

ՀՀ կառավարությունը միջազգային փորձագետների աջակցությամբ իրականացնում է «գելիոտինի ծրագիրը»:

Նա տեղեկացրել է, որ օրենսդրական որոշակի փոփոխություններ արդեն կատարվել են, հնարավորինս նվազեցվել է «քաղաքացի չինովնիկ շփումը», մասնավորապես իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բնագավառում` մեկ պատուհանի սկզբունքը ներդնելով:

Ընդգծելով, որ «կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է», և որ դա գիտակցելով այսօրվա քաղաքական իշխանությունը ձեռնարկում է անհրաժեշտ, այդ թվում՝ գործնական քայլեր, նախարար Թովմասյանը նշել է, որ չնայած դրան կան դեռևս խոցելի բնագավառներ, մասնավորապես կրթության, առողջապահության և դատական համակարգերում:

© Medialab.am