«Շարմազանովի հայտարարությունով վերադառնում ենք ԽՍՀՄ». Վերլուծաբաններ

«Շարմազանովի հայտարարությունով վերադառնում ենք ԽՍՀՄ». Վերլուծաբաններ
«Շարմազանովի հայտարարությունով վերադառնում ենք ԽՍՀՄ». Վերլուծաբաններ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից  Խորհրդային Միության հոտ է գալիս: Հանրապետականն իրեն համարում է Կոմունիստական կուսակցություն, այսինքն՝ ղեկավարող կուսակցություն:

«Մեդիալաբի»  հետ զրույցում անդրադառնալով անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությանը, կարծիք է հայտնում «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ երեկ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի՝ չառաջադրվելու եւ ապագայում վարչապետի պաշտոնին չհավակնելու հայտարարությունը Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել եւ  բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապագա տասնամյակում պետք  հասկանան, որ դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է։ 

Էդուարդ Շարմազանվը հավելել է, որ այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով, իսկ ապագա տասնամյակում ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը ՀՀԿ-ն է լինելու:

«Նման հայտարարությունից հետո արդեն  զարմանալի չի լինի, եթե ՀՀԿ-ի առաջնորդող դերն ամրագրվի նաեւ Սահմանադրության մեջ, ինչպես ժամանակին Կոմունիստական կուսակցության դերն էր ամրագրված ՍՍՀՄ Սահմանադրության մեջ»,- «Մեդիալաբի» ասում է Աղասի Ենոքյանը :

Վերլուծաբանի խոսքով, ԽՍՀՄ-ում էլ այնպես էր, որ  պաշտոններին հավակնողները պարտադիր  պետք է լինեին Կոմունիստական կուսակցության անդամներ, այլ տարբերակ չկար: 

«Սրա նման  ակարկ կար, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուզում է անցնել զուտ կուսակցական աշխատանքի: Ինչպես խորհրդային ժամանակներում գլխավոր  քատուղարներն էին որոշում երկրի քաղաքականությունը, այստեղ էլ,  նույն մտայնությունը կա»,-նկատում է Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլեւս երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնին եւ եթե քննարկումների արդյունքում պառլամենտական կառավարման մոդել ընտրվի, չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը շեշետել էր, որ ՀՀԿ-ն կշարունակի իր դերակատարությունը:

«Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»,-հայտարարել էր նա:

Որ Հայաստանում փաստացի գործում է միակուսակցական համակարգ, պնդում է վերլուծաբան, «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի»  փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

 Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց են տալիս  Հայաստանում տիրող ցավալի իրողութունը :

«Այդ համակարգը բնորոշ է հետխորհրդային բռնապետություններին, ինչպիսն Ռուսաստանն է, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի մնացած բռնապետությունները: Այս տրամաբանությունից ելնելով, պարոն Շարմազանովը ճանապարհ է ցույց տալիս, թե ինչպես պետք է իրականացվի իշխանության գալու պրոցեսը: 2014 թվականի ապրիլի 30-ի վիճակով Շարմազանովը գուցե ճիշտ է ասում, ցավոք, նրան առարկելը դժվար կլին»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանում ՀՀԿ խոսնակի հայտարարությանն առարկելու հնարավորությունը մսխվեց, երբ ընդդիմությունը քաղաքական պայքարից դուրս եկավ եւ մտավ ինտրիգների դաշտ:

Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, Աղասի Ենոքյան էլ  համամիտ՝ այսօր  Հայաստանում կա  ՀՀԿ-ն, որը որոշում է ուժերի բաշխումը խորհրդարանում, կազմում է կառավարություն, իսկ մնացած կուսակցությունները կատարում են երկրորդական դեր:

Աղասի Ենոքյանի խոսքով, Շարմազանովի հայտարարությունն իսկապես  բարձրագոչ է կամ այն ուղղակի նշանակում է, որ Հայաստանում , այլեւս արդար ընտրություններ չեն կարող լինել :

«Կանխակալ հայտարարել, որ Հանրապետականը հավերժ է եւ Հանրապետականն է որոշելու երկրի քաղաքականությունը, դա հենց այդ է նշանակում»,-«Մեդիալաբին» ասում է նա :

Վերլուծաբանը նշում է, որ այս հայտարարությունը նույն տրամաբանության մեջ է , ինչ Մաքսային Միությունն է ընկալվում, այսինքն, վերադարձ դեպի Խորհրդային Միություն:

Ստեղծված իրավիճակից ելքը ըստ վերլուծաբանների, ինքնակազմակերպումն ու ազատ, արդար ընտրությունների անցկացումն  է:

Էմմա Քալաշյան

© Medialab.am