Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն

Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը:

Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյան-ը, մանրամասները՝ առաջիկայում։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: