«Հարսնաքարի» գործով Վահեին ծեծողների մեջ նշվում է ոմն «Կյաժ Արման»

«Հարսնաքարի» գործով Վահեին ծեծողների մեջ նշվում է ոմն «Կյաժ Արման»
«Հարսնաքարի» գործով Վահեին ծեծողների մեջ նշվում է ոմն «Կյաժ Արման»

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկվեցին Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, Արկադի Աղաջանյանը, իսկ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը բռնարարքի արդյունքում մահացավ: Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց 6 ամբաստանյալներից առաջինը՝ ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Նա իր ցուցմունքից հետո հրաժարվեց պատասխանել մեղադրողների, տուժողների պաշտպանների հարցերին եւ պատասխանեց միայն իր պաշտպան, հանրային գրասենյակի փաստաբան Սերգեյ Մկրտչյանի հարցերին:

Դատարանը մինչ այդ հրապարակեց նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները, որի ժամանակ նա հայտնել էր, որ հունիսի 17-ին ռեստորանային համալիր են եկել 5 տղա եւ 1 աղջիկ, «սպորտիվկայով» մեկին նա ասել է՝ չի թույլատրվում, եւ որոշ ժամանակ անց «սպորտիվկայով տղան» իրեն դուրս է կանչել, ասելով, որ լավ չեն վերաբերվում իրեն: Նախաքննության ժամանակ Դավիթ Ադամյանը նաեւ հայտնել էր, որ Վահեի հետի «կլեչատվի» տղան իրեն հրել է, այդ ժամանակ մոտեցել են Գարիկը (ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մասին է խոսքը), Կյաժը եւ Արթուրը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/22/218148/