Կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան

«ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտ 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային և այլ տրամաչափի մեծ միջոցներ»: 

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իջևանում ստեղծված միասնական տեղեկատավական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

Ամփոփելով 120 խախտումները ամբողջ սահմանի հատվածով, Հովհաննիսյանը նշեց, որ կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է։

«Ընդհանուր առմամբ Արցախում ևս նույն իրավիճակն է եղել, հրազենային զենքերից են կիրառել, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիներ, բայց եթե ընդհանրացված ասենք, ապա լարվածություն չկա»,- ասաց նա։

Սահմանային վիճակը վերջին ժամերին․ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Ուղիղ

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Thursday, July 16, 2020