Վահագն Խաչատրյանը ստախոս անվանեց Խոսրով Հարությունյանին

Վահագն Խաչատրյանը ստախոս անվանեց Խոսրով Հարությունյանին
Վահագն Խաչատրյանը ստախոս անվանեց Խոսրով Հարությունյանին

«Մեր իրականության մեջ կուտակվել են բազում խնդիրներ: Այդ խնդիրները վերջին մի քանի տարիների խնդիրները չեն: Այդ նույն օլիգոպոլիան պոկենք իշխանությունից, քաղաքական տանիք, կռիշովանիա, այդ բոլորը եկել են 90-ականներից: Մեր կանաչ տարածքները ե՞րբ սկսվեցին անխնա բիզնես նպատակներով օգտագործվել՝ 1993- 1995 թվականներից: Օղակաձեւ այգին առաջին անգամ հատկացվեց այդ նպատակով: Օպերայի շրջակայքում կար հանրային զուգարան , սեփականաշնորհվեց սրճարան սարքելու համար: Դալմայի այգիներում, բաղերում առաջին առանձնատները ե՞րբ հայտնվեցին: Վերցրեք ու տեսեք՝ ո՞վ էր այդ ժամանակ քաղաքապետը, ով էր մոտ իշխանությանը… Իհարկե, Վահագն Խաչատրյանը» ,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքերով, պետք է հիմքեր ունենաս քննադատության համար. «Եթե ոմանց թվում է ազգաբնակչությունը հիշողությունը կորցրել է, ամնեզիա ունի, այդպես չէ»:

«Խոսրո՞վն է ասում, ինքը խաբում է ուղղակի: Թող մանիպուլյացիաների չենթարկի մարդկանց: Ինքը շատ լավ գիտի, որ այդ ժամանակ չի եղել: Եթե շատ լավատեղյակ է, թող պաշտոնապես փաստեր հրապարակի, որին պատասխանը կարող եմ տալ՝ 1992-ի դեկտեմբերից մինչեւ 1996-ի փետրվարի վերաբերյալ: Թող հրապարակի փաստեր, որ դա տեղի է ունեցել Վահագն Խաչատրյանի ժամանակ: Ես նույնը կարող եմ Վանոյի ժամանակ էլ ասել»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/18/232532/