Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է Մոսկվայում ադրբեջանցիների ձերբակալությունների մասին

Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է Մոսկվայում հայերի վրա հարձակված ավելի քան 50 ադրբեջանցու ձերբակալությունների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի հայերի միության «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում մեկ գիշերվա ընթացքում ձերբակալվել է 50-ից ավելի ադրբեջանցի:

«Սիրելի հայրենակիցներ, ՌՀՄ-ն կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ և հետևելու է հետաքննության ընթացքին: Մենք պահանջում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն նման գործողություններ հրահրողները, այլև այդ հանցագործությունների «ոգեշնչողները»,- ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ։