Մենք կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Միանում եմ գործընկերոջս՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան:

Համաձայն եմ ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, որ անթույլատրելի է էթնիկ պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը և որ դա խաթարում է մարդու իրավունքների ու ազատությունների հիմքերը, կարող է հանգեցնել զանգվածային խախտումների և անվերականգնելի կորուստների:

Մենք կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով»։