Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում. Մակունց

Head of the ‘My Step’ faction of the RA NA Lilit Makunts gives a press conference

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց հուլիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սեփական Զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով, Ադրբեջանի իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում: Կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կողմ չի հանդիսանա: Երբ խոսքը Ադրբեջանի ագրեսիայի մասին է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում, դա աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում: Այն պարագայում, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում ներգրավված է տարբեր կոնֆլիկտներում, Թուրքիայի գործողությունները չեն ընկալվելու շատ պետությունների կողմից»,- ասաց Մակունցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: