Պետք է շարունակել պահպանել երեք պարզ կանոն․ Նիկոլ Փաշինյան

«Կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ մենք կենտրոնացել ենք առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով:

Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին՝ չվարակենք ուրիշներին և չվարակվենք ինքներս: Դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Եթե մենք այս կանոնները պահենք՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով»,- այսօրվա ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: