Կողաշրջված «Մերսեդեսի» 16-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 28-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ բուժօգնության տեղափոխված վարորդը՝ 16-ամյա Գևորգ Հարությունյանը, ժամը 16.00-ին մահացել է:

Նույն օրը հիվանդանոց բուժօգնության են դիմել վթարված «Մերսեդեսի» ևս 3 անչափահաս ուղևորներ։ Քննությունը շարունակվում է, տեղեկացնում է ոստիկանությունը։