Երեւանի ավագանու ընտրությունների ՀՀԿ շտաբի պետը խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է, եւ ընտրություններին տեղի ունեցող ամոթալի երեւույթների հիմնական պատասխանատվությունն ընկնում է նրա ու ԿԸՀ նախագահի վրա:
Ըստ ամենայնի, նախագահական ընտրությունից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն անսպասելիորեն 37% ձայն հավաքեց, եւ շատ քաղաքներում Սերժ Սարգսյանը պարտություն կրեց, որոշում կայացվեց վերադառնալ հին կացնային տակտիկային:
Խորհրդարանի ընտրությունից հետո ՀՀԿ-ը ստիպված էր հրաժարվել տեղերում «յուրային» ներկայացուցիչներին փող փոխանցելու պրակտիկայից, ովքեր հետո գնում են առանձին ընտրողներին: «Յուրային» մարդիկ կամ չէին բաժանում փողը, կամ էլ ընտրողներն էին վերցնում կաշառքն ու քվեարկում ուրիշների օգտին: Հետո շատ «յուրայիններից» հետ էին պահանջում այդ գումարը:
Նախագահի ընտրության ժամանակ կիրառվեց փողի բաժանման «քաղաքակիրթ» մեթոդը: Փողը տվեցին միայն այն մարդկանց, որոնք լցոնումներ էին արել: Սակայն այդ մարտավարությունն էլ չարդարացրեց, որովհետեւ շատ տեղամասերում վստահված անձինք, դիտորդները, նույնիսկ հանձնաժողովի անդամները թույլ չեն տվել լցոնում անել: Կարդալ ավելին