Սրբազան, կտա՞ք ձեր Բենթլին մի հատ տեղ գնանք-գանք

Սրբազան, կտա՞ք ձեր Բենթլին մի հատ տեղ գնանք-գանք
Սրբազան, կտա՞ք ձեր Բենթլին մի հատ տեղ գնանք-գանք

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը Արմենպրեսին տված հարցազրույցի ընթացքում պատասխանել է իր անվան շուրջ վերջին շրջանում հաճախակիացած հարցադրումներին: Միեւնույն ժամանակ, Կճոյանը կարծես թե հայեցակարգային ինչ որ բաներ է ասել, ինչպես նախօրեին խոստացվել էր թեմի տարածած հայտարարության մեջ: Մասնավորապես, Նավասարդ Կճոյանը որոշ հայեցակարգային մոտեցումներ է արտաբերել հոգեւորականի կերպարի վերաբերյալ:

«Հոգևորականներն էլ մարդիկ են, որոնք սխալներ են գործում, հանդիսանում են տարբեր տաղանդների, կարողությունների և կրթական մակարդակի կրողներ: Երբ մարդկանց պատկերացումներն ու սպասումներն իրականությունից ավելի բարձր են, հոգևորականի կերպարը դառնում է փոքր-ինչ խոցելի, քննադատելի: Ինչ վերաբերում է ինձ քննադատողներին, պետք է նշեմ, որ, չհաշված չափազանց հազվադեպ բացառությունները, այդ մարդիկ ինձ հետ կենդանի հաղորդակցության մեջ երբևէ չեն գտնվել և, որպես կանոն, առնչություն չունեն թեմի առաքելության և գործունեության հետ: Դրա հետևանքն է մարդկանց մոտ իմ մասին դեղին մամուլի միջոցով մատուցված խեղաթյուրված պատկերացումը», հայտարարում է Կճոյանը:

Սրանք չափազանց կարեւոր մտքեր են, որոնք փաստացի կարող են «անցաթուղթ» հանդիսանալ հայ հոգեւորականների համար, որոնց այս կամ այն հարցում պահվածքի համար հասարակությունը կարող է դիտողություն անել, պահանջներ ներկայացնել, քննադատել:

Ինչ է ասում Նավասարդ Կճոյանը: Նա ասում է, որ հոգեւորականն էլ մարդ է եւ պետք չէ նրա հանդեպ չափազանցված սպասումներ ունենալ: Այլ կերպ ասած, նա ասում է, որ մարդկային որեւէ արատ եւ թուլություն հոգեւորականին խորթ լինել չի կարող, եւ պետք է պարզապես ըմբռնել դա նախապես, այսինքն մինչեւ հոգեւորականը մի թուլության կամ գայթակղության կտրվի, որպեսզի հետո «նեղանալ չլինի»: Այսինքն, եթե որեւէ հոգեւորականի հանրությունը դիտողություն կանի ասենք ցոփ կյանքի, ասենք բիզնեսի մեջ ներգրավված լինելու, կամ իշխանության շահերը սպասարկելու եւ այլ «աշխարհիկ կայֆերի» համար, հոգեւորականը կարող է պատասխանել առանց աչք թարթելու՝ «իսկ միթե դուք մտածում էիք, որ ես մարդ չեմ»: Ավելին, հոգեւորականը նույնիսկ կարող է այդ հիմքով դիմել դատարան՝ զրպարտության եւ վիրավորանքի համար, ասելով, որ հասարակությունն իրեն վիրավորել է, կարծելով, թե ինքը «մարդ չի»: Հետո միգուցե մեծահոգաբար կասի՝ «ախ հաա, դուք կարծել եք, թե ես ավելի՞ն եմ, քան մարդը: Օ, ոչ, մի գերագնահատեք իմ համեստ հնարավորություններն ու բնույթը»:

Կարդալ ավելին http://www.lragir.am/index/arm/0/society/view/84718#sthash.JTD2Rf6x.dpuf