Ադրբեջանը չի գնում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման

Հայաստանի պետական սահմանի տավուշյան ուղղությամբ հուլիսին Ադրբեջանի նախաձեռնած էսկալացիան զգալի հարված հասցրեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա` վտանգելով նաև վերջին երկու տարում արձանագրված փոքր, սակայն որոշակի արդյունքները` հրադադարի ռեժիմի պահպանում, օպերատիվ կապ, մասնագիտական խմբերի շփումների նախաձեռնություն և այլն: 

Հուլիսի 12-ից մինչև 21-ը որոշակի ընդհատումներով շարունակվող ռազմական գործողությունները շեշտակի մեծացրեցին կողմերի միջև առկա լարվածությունը` լուրջ խոչընդոտներ ստեղծելով նաև բանակցային գործընթացի վերականգնման տեսանկյունից:

Հատկանշական է, որ անգամ ռազմական գործողությունների դադարեցումը դժվարությամբ հաջողվեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կողմերի միջև հուլիսի 12-ից ի վեր ձեռք էր բերվել կրակի դադարեցման 3 պայմանավորվածություն, որոնք ադրբեջանական կողմը խախտում էր` կրելով նորանոր կորուստներ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: