Առանց ծնողական խնամքի մնացած 1-ամյա փոքրիկը տեղափոխվեց Հայաստան. Տեսանյութ

Օրերս ոստիկանության, արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեց մանկահասակ հայ երեխա։ Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները նրան տեղափոխեցին և տեղավորեցին մանկատուն։

Նշենք, որ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մոսկվայի ընտանեկան կրթության աջակցության կենտրոնում է գտնվում առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ անչափահաս քաղաքացի։

Տեղեկությունը իրացնելով և համագործակցելով մյուս գերատեսչությունների հետ՝ կազմակերպվեց երեխայի տեղափոխումը Հայաստան։ Այժմ 1-ամյա փոքրիկը հայրենիքում է՝ ապահով ձեռքերում։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։