Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են․ նախարար․ տեսանյութ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հայաստանի անտառներն ապագա սերունդների համար․

Անտառների դերն անգնահատելի է ոչ միայն բնության, այլև մարդու կյանքի և բարեկեցության համար։ Անտառները զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 11%-ը։

Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դրանք դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսվարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին։

Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խնդիրներից է։

Հարկ է գործել։ Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից։

Այս ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն անտառվերականգնման, առկա վիճակի բարելավման, բնապահպանական ու բնօգտագործման աշխատանքների ներդաշնակ զուգորդմանը, միջոլորտային համագործակցության և տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական ու կոորդինացված քաղաքականություն վարելուն։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/videos/705961289994554/