«Կաթողիկոսի հրաժարականը». Լրագիր

«Կաթողիկոսի հրաժարականը». Լրագիր
«Կաթողիկոսի հրաժարականը». Լրագիր

Հայաստանի 13 հկ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարքի նամակը Գարեգին Բ կաթողիկոսին: Երուսաղեմի պատրիարքը պահանջել է կաթողիկոսի հրաժարականը, հայտարարելով, որ նա զբաղվում է ոչ թե հոգեւոր, այլ նյութական գործերով: Երիտասարդական կազմակերպությունները գտնում են, թե նման հարցերը չարժե հանել հրապարակային քննարկման:

Նման մոտեցումն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ եթե երկրում վերջապես սկսել է ներքին առողջացման գործընթաց, ուրեմն պետք է այդ մասին ոչ թե լռել, այլ խոսել բարձրաձայն: Ակտուալ խնդիրները թաքցնելու սովորությունը հանգեցնում է ընդամենը նեխման գործընթացի «կոնսերվացմանը», լավագույն դեպքում: Եւ խնդիրները չեն լուծվում հենց այն պատճառով, որ չեն դրվում լայն քննարկման:

Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն բարձրագույն հոգեւորականների, այլեւ ողջ ժողովրդի սեփականությունն է: Երիտասարդական կազմակերպությունները ճիշտ են, երբ ասում են, որ խնդիրը ոչ թե անձերի, այլ կառուցվածքի մեջ է: Քանի որ, եթե ինչ որ անհատներ չեն տեղավորվում կառույցում կամ նոր կոնֆիգուրացիաների մեջ, ապա պետք է պահպանել կառույցը, ոչ թե կառչել անհատներից:

Համաշխարհային եկեղեցական պրակտիկայում սկսել են ռեֆորմացիայի գլոբալ գործընթացներ: Հռոմի նորընտիր պապը մարդկանց կոչ է արել հրաժարվել նյութի պաշտամունքից եւ խորհել կեցության հոգեւոր, բարոյական հիմքերի մասին: Նա նաեւ անձնական օրինակներ է ցուցադրում, վարելով ասկետիկ կենսակերպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ