Համաձայնություն ատրճանակի փողի տակ

Համաձայնություն ատրճանակի փողի տակ
Համաձայնություն ատրճանակի փողի տակ

Եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը համաձայնություն է տվել Ռուսաստանի ճնշման տակ, կապված Ղարաբաղի հետ: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը լեգիտիմ չէ, քանի որ «ատրճանակի փողի տակ» ընդունված որոշումը չի կարող լինել լեգիտիմ:

Արդյոք ճնշում է եղել Սերժ Սարգսյանի դեմ, արդյոք նա Պուտինի հետ հանդիպման է գնացել պատրաստի որոշումով, թե նրան լուրջ շանտաժի են ենթարկել: Այս հարցերը կարող է պարզաբանել միայն Սերժ Սարգսյանը, ով հասկանում է, որ եթե նման ճնշում է եղել, ապա իր վարկը կարող է փրկել միայն այդ մասին հայտարարելով:

Մաքսային միությանն անդամակցելու որոշումը վերջնական չէ: Ասենք, գործնականում ոչինչ էլ չի եղել, եւ Հայաստանը լիովին կարող է որոշել, որ մտադիր չէ անդամակցել որեւէ միության: Գուցե նաեւ հայ-թուրքական արձանագրությունների օրինակով Մաքսային միությանն անդամակցելու որոշումը տարիներով մնա խորհրդարանում:

Պուտինին Մաքսային միություն պետք չէ, նրան անհրաժեշտ էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, եւ հենց երեկ: Վաղը Սանկտ Պետերբուրգում սկսում է G 20 վեհաժողովը, որին ներկա կլինեն առաջատար պետությունների առաջնորդները: Դրանից որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել էր, որ կմեկնի վեհաժողովին, սակայն չի հանդիպի Պուտինին Սիրիայի հարցով տարաձայնությունների պատճառով:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը հանձնում է իր դիրքերը Սիրիայում, եւ այսօր ակնարկել է ռազմական հարվածներին իր աջակցության մասին: Ռուսաստանի համար դա նշանակում է Տարտուսի բազայի կորուստ: Ռուսաստանին մինչ այդ բազայի կորուստը պետք էր մի տեղ, որտեղ կարելի է տեղակայել բազան: Բաքուն «հեռու ուղարկեց» Ռուսաստանին, եւ մնացել է միայն Ղարաբաղը:

Պատահական չէ, որ երեկ հեռուստաալիքներով ցույց էին տալիս Հայաստանի նոր քարտեզը, Ղարաբաղի հետ միասին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը «խոստացել» է չկիսել Ղարաբաղը եւ այն չտալ Ադրբեջանին, եթե իրավունք ստանա Ղարաբաղում տեղակայել իր բազան: Ռազմանավերը Տարտուսից իհարկե այնտեղ չեն հասնի, սակայն Ռուսաստանը դուրս կգա Իրանի հետ սահման: Կարդալ ավելին