Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը

 ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության առաջադրած թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Էդգար Շաթիրյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 18-ին Երևանում, 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրաբանական ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2012-ին՝  նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002-2005 թթ. Շաթիրյանը եղել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Շուրջ 30 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։