Արյունաբանական կենտրոնի Քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին ու դիմում գրում

«Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ)՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։ Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Մեծահասակների Քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը ու հրապարակել ակցիային միացած բուժանձնակազմի ցուցակը:

«Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան

Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան

Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան

Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան

Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան

Բուժքույր՝ Անգին Մանուկյան

Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան

Բուժքույր՝ Գոհար Արշակյան

Բուժքույր՝ Ասյա Գալստյան

Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան

Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան

Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան

Մայրապետ՝ Անահիտ Ավագյան»։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակիցները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով վերանայել պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագրի գործողության ժամկետը չերկարաձգելու որոշումը, ապա նշել, որ հակառակ դեպքում դադարեցնելու են կլինիկական գործունեությունը: