Արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանը` պատերազմի ժամանակ. բացառիկ կադրեր /Տեսանյութ/

Արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանը` պատերազմի ժամանակ. բացառիկ կադրեր /Տեսանյութ/
Արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանը` պատերազմի ժամանակ. բացառիկ կադրեր /Տեսանյութ/

Արձակագիր, ազատամարտիկ Լեւոն Խեչոյանի` պատերազմի ժամանակ բացառիկ կադրերը Յութուբում տեղադրել է գրող-հրապարակախոս Առաքել Սեմիրջյան: Տեսանյութում Լեւոն Խեչոյանը պատմում է «Սասուն» ջոկատի մասին, որի հրամանատարն է եղել Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ արձակագիր Լեւոն Խեչոյանը կյանքից հեռացել է երկու օր առաջ` հունվարի 8-ին, 58 տարեկանում: Լեւոն Խեչոյանը տեւական ժամանակ հիվանդ էր, եւ բուժում էր ստանում արտերկրում:

Լեւոն Խեչոյանը ծնվել էր 1955 թվականի, դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղ: 2000 թվականին «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։

http://www.youtube.com/watch?v=muL7Redu7V0

© Medialab.am