ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին

Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն կալանավորված անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա մեր կարծիքով՝ այս պայմանների համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի այս հարցի հաջող լուծման համար։