Հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը, որտեղ մուտքը ազատ է և կտրամադրվեն հետևյալ անվճար ծառայությունները՝

✅Ավտոկայանատեղի
✅ Շվաքարաններ
✅ Հանդերձարաններ
✅ Սանհանգույցներ

Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։