«Թույլ չենք տա մեր երկրում մեզ ստրկացնել». Ազատության հրապարակում մեկնարկել է բազմահազարանոց հանրահավաքը

«Թույլ չենք տա մեր երկրում մեզ ստրկացնել». Ազատության հրապարակում մեկնարկել է բազմահազարանոց հանրահավաքը
«Թույլ չենք տա մեր երկրում մեզ ստրկացնել». Ազատության հրապարակում մեկնարկել է բազմահազարանոց հանրահավաքը

Մեկ ժամ է, ինչ Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հանրահավաքը` ՀՀ քաղաքացիների, «Դեմ եմ» նախաձեռնության և խորհրդարանական չորս  խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ազատության հրապարակը լեցուն է, հազարավոր քաղաքացիներ, չնայած ցուրտ եղանակին, հազարավոր մարդիկ եկել են իրենց բողոքի ձայնն արտահայտելու իշխանությունների նախաձեռնության դեմ:

Ակցիային ելույթ են ունենում «Դեմ եմ» նախաձեռնության երիտասարդները, ովքեր քննադատում են կառավարության այս բարեփոխումը՝ նշելով, որ թույլ չեն տա մեր երկրում մեզ ստրկացնել, չեն արտագաղթելու ու նոր Հայաստան են կառուցելու:

ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս համընդհանուր արտագաղթի օրերին, երբ երկիրը մեր աչքի առջև «վարի է գնում», մեկ էլ պարզվում է, որ ամենակարևոր հարցը դա կուտակային բարեփոխո՞ւմն է, ինչը այս իշխանությունը մոլագարի պես փորձում է իրագործել: Սա, ըստ նրա, մի գործիք է մոգոնված հատուկ ժողովրդի թալանի համար:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց.

«Այս բարեփոխումը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Պատահական չէ, որ իշխանության պատգամավորներից մեկը հայտարարեց՝ կապ չունի, դուք հավատում եք, որ 20-30 տարի հետո արժանապատիվ կենսաթոշակ եք ստանալու, կարևորն այն է, որ հիմա փող է պետք: Սա ցինիիզմ գնահատելը շատ մեղմ գնահատական է»,-նշեց Զոհրաբյանը:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Մենք ենք տերը մեր երկրի», «Միացում», «Կասեցում»:

Ազատության հրապարկում են նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողները, ովքեր բերել են «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» բովանդակությամբ պաստառ:

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am