Արծվիկ Մինասյան. Պայքարը պետք է թեժանա, որ տեղի ունենա հայ ժողովրդի հաղթանակը

Ազատության հրապարակում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մինչև ամսի 25-ը ՍԴ-ն պետք է լսի ժողովրդի պահանջը, որ տեղի ունենա պարտադիր կուտակային բաղադրիչի մասին օրենքի կասեցում: Նա նշեց, որ պայքարը պետք է թեժանա, որ տեղի ունենա հայ ժողովրդի հաղթանակը:
Պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքող ՀՀ քաղաքացիները Ազատության հրապարակից բողոքի երթ են սկսում: Նրանք ընթերցեցին իրենց հայտարարության տեքստն ու ասացին, որ այն հանձնելու են Սահմանադրական դատարան: Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած այս օրենքի մասին լուրջ մտահոգություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանը, Հանրային խորհուրդն ու Փաստաբանների պալատը, իշխանությունը որոշեց ներդնել օրենքը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ