Մռավ լեռը վերահսկողության տակ վերցնելու հակառակորդի փորձերը կանխվել են

րցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն իր սադրիչ գործողությունների ընթացքում փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է շպրտվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի
պաշտոնակատար  Սուրեն Սարումյանը։

«Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը,
սակայն նրանք հետ են մղվել։ Լեռը եղել և մնում է Արցախի
վերահսկողության տակ»,- նշեց Սարումյանը։