Հակառակորդը կիրառել է ՏՕՍ ծանր հրետանային համակարգեր

Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է ՏՕՍ ծանր հրետանային համակարգեր:

Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն