Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների կողմից բնակչության տարհանման վերաբերյալ որոշում չի կայացվել․ Հայտարարություն

Ի պատասխան շրջանառվող ապատեղեկատվության՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների կողմից բնակչության տարհանման վերաբերյալ որոշում չի կայացվել։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։