Ինչ է կատարվում Հայ եկեղեցու Ֆրանսիայի թեմում

Ինչ է կատարվում Հայ եկեղեցու Ֆրանսիայի թեմում
Ինչ է կատարվում Հայ եկեղեցու Ֆրանսիայի թեմում

Հուլիսի 1-ին Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի դիմումից հետո Ֆրանսիայի հայոց թեմի ընտրություններին երեք թեկնածուներ էին առաջադրվել՝ Հայաստանյաց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանը, Բելգիայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ հայր Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Սակայն Վիգեն արքեպիսկոպոսն անակնկալ հրաժարական է տվել: Ֆրանսիայի հայոց թեմի առաջիկա ընտրությունների շուրջ զրուցել ենք Նիսի հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանի հետ:

Հայր Գրիգոր, հունվարի 15ին Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը անակնկալ հանեց իր թեկնածությունը: Ֆրանսիայի հայոց թեմի ընտրությունները հետաձգվում են: Արդյոք հայտնի է նրա 

հրաժարականի պատճառը: Արդյոք իրավիճակն ավելի չի բարդանում: Կմանրամասնե՞ք՝ ինչ է կատարվում:

Ըստ շրջանառվող լուրերի, ինչպես նաև ըստ որոշ փարիզահայ և պոլսահայ մամուլի տեղեկությունների, այո, Վիգեն սրբազանը հանել է իր թեկնածությունը, սակայն պաշտոնական դեռ ոչինչ չկա: Որպես Ֆրանսիայի Թեմական Խորհրդի անդամ՝ կարող եմ ասել, որ այդ հարցի հետ կապված շատ շուտով Թեմը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ: Թե ինչն է հրաժարականի պատճառը, ես տեղյակ չեմ, կարծում եմ նախևառաջ պետք է իրեն հարցնել: Իրավիճակի բարդանալու, սրվելու կամ հանդարտվելու խնդիր չեմ տեսնում, Թեմը առաջնորդական տեղապահ Հայր Մեսրոպի գլխավորությամբ շարունակում է բնականոն կյանքը և նախապատրաստվում առաջնորդի առաջիկա ընտրություններին, չնայած բազում դժվարություններին, որոնցից մեկն է նաև տնտեսական-դրամայինը: Թեմը եկամուտի միջոցներ բացարձակ չունի և երիտասարդ Թեմ լինելով` բախվում է նման խնդիրների: Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծուխն է, որ շատ անգամներ օգնության ձեռք է մեկնում Թեմին:

Հայր Գրիգոր, կան տեղեկություններ, որ պարտքեր են կուտակված Նորվան արքեպիսկոպոսի ժամանակներից, ի՞նչ պարտքեր են, և ինչպե՞ս պետք է հայթայթել եկամտի միջոցներ:

Թեմի կամ ծուխի նյութական միջոցները գոյանում են հավատացյալների նվիրատվությունների շնորհիվ: Միջազգային տնտեսական ճգնաժամից անմասն չէ նաև Ֆրանսիան, այս կամ այլ պատճառներով նվիրատվությունները նվազել կամ էլ դադարել են: Թեմը երիտասարդ կառույց է, և Ֆրանսիայի հայ հավատացյալին գրեթե անծանոթ, այդ իսկ պատճառով նյութական օժանդակությունից զուրկ: Թեմական կառույցի նյութական կարիքները հոգում են բոլոր ծուխերը, յուրաքանչյուրն ըստ իր կարողության: Թեմի կարիքների համար նյութական միջոցներ հայթայթելու համար նախ պետք է թեմի նպատակը, գործունեությունը և ծրագրերը համգամանալից հասանելի դարձնել յուրաքանչյուրին, և կարծում եմ այս դեպքում հայ հավատացյալը չի թողնի, որ իր եկեղեցին ի դեմս Թեմի նմանատիպ նյութական դժվարություններ ունենա: Թեմը ունի ամսական աշխատավարձեր վճարելու, տնտեսական, ինչպես նաև այլ կարիքներ հոգալու խնդիր: Ինչպես նշեցի, Փարիզի ծուխն է, որ հիմնականում իր ուսերին է առնում օգնության ամենամեծ բաժինը, սա կարելի է ոչ թե պարտք, այլ փոխառություն համարել:

Ի՞նչ եք կարծում, Ֆրանսիայի հայ համայնքը պատրա՞ստ է արդյոք Նորվան սրբազանից հետո նոր առաջնորդի ընդունելու, թե ցանկացած թեկնածու կհանդիպի համայնքի դիմադրության:

Այս մի քանի ամիսների ընթացքում Նորվան սրբազանը իր զորակցությամբ և խորհուրդներով աջակից է թեմին, և կարծում եմ, որ սրբազանն անձամբ կնպաստի, որպեսզի հաջորդ առաջնորդը ընդունվի համայնքից ներս: Պատճառ չեմ տեսնում, որպեսզի հաջորդ առաջնորդը չընդունվի: Կարդալ ավելին