Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ: Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ և ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարևորությունը:

Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը: